ՖԻԴԵ․ Հրապարակվել են նոր վարկանիշային աղյուսակները

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակները (մարտի 1-ի դրությամբ):

Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2838): Երկրորդ հորիզոնականում է Ուեսլի Սոն (2822), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ֆաբիանո Կարուանան (2817): Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը (2774) 9-րդ հորիզոնականում է։

Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են Հայաստանի 3 այլ ներկայացուցիչ. Սերգեյ Մովսեսյանը (2679) 63-րդ տեղում է, Վլադիմիր Հակոբյանը (2675)` 67-րդ, Գաբրիել Սարգսյանը (2666)` 87-րդ:

Լավագույն տասնյակ

1. Մագնուս Կարլսեն – 2838 վարկանիշային միավոր
2. Ուեսլի Սո – 2822
3. Ֆաբիանո Կարուանա – 2817
4. Վլադիմիր Կրամնիկ – 2811
5. Մաքսիմ Վաշիե-Լագրավ – 2803
6. Հիկարու Նակամուրա – 2793
7. Վիշվանաթան Անանդ – 2786
8. Սերգեյ Կարյակին – 2783
9. Լևոն Արոնյան – 2774
10. Շահրիյար Մամեդյարով– 2772

Կանանց ցանկի առաջին հորիզոնականում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2649): Երկրորդ հորիզոնականում է Ցզյու Վենցզյունը (2604): Լավագույն եռյակը եզրափակում է Աննա Մուզիչուկը (2569): Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2444) գտնվում է 32-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2431)` 40-րդ:

Մինչև 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Վեյ Յին (2725), Դուդա Յան-Քշիշտոֆը (2684) գտնվում է երկրորդ հորիզոնականում, իսկ Ջեֆֆրի Սյունը (2674) երրորդն է: Հայաստանի ներկայացուցիչներից Մանուէլ Պետրոսյանը (2549) 27-րդն է,Հայկ Մարտիրոսյանը (2529)` 34-րդը, Տիգրան Հարությունյանը (2522)` 37-րդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում