Մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը

Փետրվարի 28-ին Ծաղկաձորում մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը: Միջազգային ֆեդերացիայի հաստատմամբ` այս մրցաշարն օլիմպիական վարկանիշային է:

Առաջնությանը մասնակցում են միայն Հայաստանի ներկայացուցիչները` ավելի քան 40 լեռնադահուկորդ բոլոր մարզերից: Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Նա վստահ է, որ մեր առաջատար մարզիկները բարելավելու են իրենց վարկանիշային միավորները։ Լեռնադահուկորդները կմրցեն հատուկ և հսկա ոլորավայրէջքներում:

Առաջնությունը կտևի մինչև մարտի 3-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում