«Գանձասար-Կապան» – «Փյունիկ» խաղի վայրը փոխվել է
02/03/2017 10:39
Նմանատիպ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի առաջնության 18-րդ տուրի խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն:
Մարտի 5-ին նախանշված «Գանձասար-Կապան» – «Փյունիկ» հանդիպումը, որը պետք է կայանար Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կանցկացվի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Նման փոփոխության պատճառ է նշվում «եղանակային պայմանները»: Խաղը կմեկնարկի 14:00-ին:
ՀՖՖ-ն հաստատել է նաև, որ «Արարատ» – «Շիրակ» հանդիպումը կկայանա «Բանանցի» մարզաբազայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում