Գվարդիոլա. Շնորհակալ եմ Էնրիկեին իմ ակումբի համար արած ամեն ինչի համար
02/03/2017 11:24
Նմանատիպ
«Բարսելոնայի» նախկին և «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է կատալոնացիների մարզիչ Լուիս Էնրիկեի՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանալու որոշումը։
«Որպես «Բարսելոնայի» երկրպագու` տխուր եմ: Կարոտելու ենք «կապտանռնագույններ» թիմի համար կատարյալ մարզչին: Լուիս Էնրիկեի գլխավորությամբ «Բարսելոնան» երեք տարի անհավանական ֆուտբոլ է ցուցադրում: Շնորհակալ եմ նրան իմ ակումբի համար արած ամեն ինչի համար»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Marca»-ն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում