Հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 13 ներկայացուցիչ

Մարտի 6-ի առավոտյան Հայաաստանի հրաձգության հավաքականը մեկնելու է Սլովենիայի Մարիբոր քաղաք, որտեղ տեղի է ունենալու Եվրոպայի առաջնությանը:

Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է 10մ հեռավորությունից՝ հրացան, ատրճանակ, վազող թիրախ զենքաձևերից մրցաձևերում, որին մասնակցելու են 46 երկրի 577 մարզիկ:

ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մրցաշարին Հայաստանից կմասնակցի 13 մարզիկ։

Հրացան զենքաձևից՝ Սուրեն Բերյանը, Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան Լաուերը, Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոսյանը, Նարեկ Ադամյանը, Ալլա Պողոսյանը: Ատրճանակ զենքաձևում` Նորայր Առաքելյանը, Էլմիրա Կարապետյանը, Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանը, վազող թիրախ զենքաձև՝ Լիլիթ Մկրտչյանը, Հովհաննես Խաչատրյանը:

Հայաստանի հրաձգության հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ:

Հայաստանի ընտրանին կազմված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի և Հրաձգության հանրապետական մարզադպրոցի սաներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում