Աերոֆլոտ Օփեն. Հայաստանի ներկայացուցիչների վերջնական արդյունքները

Երեկ տեղի ունեցավ Մոսկվայում ընթացող «Աերոֆլոտ Օփեն» միջազգային մրցաշարի վերջին՝ 9-րդ տուրը։

«A» խմբում հաղթող ճանաչվեց ամբող մրցաշարի ընթացքում առաջատարի դիրքը պահպանած Վլադիմիր Ֆեդոսեևը, ով վաստակեց 7 միավոր։ Երկրորդ տեղը 6,5 միավորով զբաղեցրեց Եվգենի Նայերը, երրորդը՝ Վլադիսլավ Կովալյովը (6,5)

Վերջին տուրում Հայաստանի պատվիրակներից Սերգեյ Մովսեսյանն ու Հայկ Մարտիրոսյանը հաղթանակներ տարան և զբաղեցրին համապատասխանաբար 35-րդ (5 միավոր) և 84-րդ (3,5 միավոր) տեղերը, իսկ Մանուէլ Պետրոսյանն ու Տիգրան Հարությունյանը խաղացին ոչ-ոքի և 4 միավորով զբաղեցրին 64-րդ և 65-րդ տեղերը։

«B» խմբում 7 միավորով հաղթող դարձավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Գաբրիել Բատալյինին։ Արամ Հակոբյանը, Հովիկ Հայրապետյանն ու Տիգրան Քոթանջյանը նրան զիջեցին 1 միավորով և զբաղեցրին, համապատասխանաբար, 11-րդ, 14-րդ և 17-րդ տեղերը։ Շանթ Սարգսյանն ու Դավիթ Միրզոյանը լավ հանդես գալու շնորհիվ լրացրին միջազգային վարպետի նորմա, իսկ Արամ Հակոբյանը 14 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը։

«C» խմբում հաղթող դարձավ Գերման Բազեևը՝ 7,5 միավորով։ Հայ շախմատիստներից Վահե Դանիելյանը 5,5 միավորով զբաղեցրեց 26-րդ տեղը, Արթուր Ղարագյոզյանը՝ 32-րդ (5), Ազատ Թավաքալյանը՝ 53-րդ (4,5) և Արփինե Գրիգորյանը 70-րդ տեղը (4-)։ Վերջինս 56 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում