Մեկնարկել է մարմնամարզության Հայաստանի առաջնությունը

Մարտի 2-ին Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնության բացումը:

Տղամարդկանց առաջնությանը մասնակցում Է 25 մարմնամարզիկ՝ Երևանից և Գյումրիից,- հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Այսօր որոշվեցին բազմամարտի հաղթողները և առանձին գործիքների վրա եզրափակչի մասնակիցները (6-ական մարզիկ յուրաքանչյուր մրցաձեւից): Մեծ առավելությամբ բազմամարտի չեմպիոն դարձավ Արթուր Դավթյանը (84.1), երկրորդ տեղը զբաղեցրեց Վիգեն Խաչատրյանը (77.5), երրորդը` Արմեն Պետրոսյանը` 76.3: Եզրափակիչները կկայանան մարտի 4-ին:

Կանանց առաջնությանը մասնակցելու Է 16 մարզիկ՝ Երեւանից, Գյումրիից և Էջմիածնից:

Մրցումները կկայանան մարտի 3-4-ը Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում