2016 թվականի «Շիրակի» ամենահիշարժան պահը (տեսանյութ)

«Շիրակն» ամփոփել է իր պաշտոնական կայքում անցկացված քվեարկությունը, որի միջոցով թիմի երկրպագուներին առաջարկվել է որոշել 2016 թվականին ակումբի ամենահիշարժան պահը:

Քվեարկածների 60 տոկոսն առաջին տեղում նշել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Դիլայի» հետ հանդիման վերջին րոպեներին Վահան Բիչախչյանի խփած գոլը: Այդ գնդակի շնորհիվ գյումրեցիները հաղթել են 1:0 հաշվով և հանդիպումը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, ապա նաև հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար, որում առավելության են հասել:

Երկրորդ տեղն է գրավել (35%) գյումրեցիների նախկին կիսապաշտպան Նեմանյա Ստոշկովիչի գոլի տոնումը: Սերբ ֆուտբոլիստն Ապրիլյան պատերազմի ավարտից 2 օր անց «Բանանցի» դարպասը գրավելուց հետո հանել է մարզաշապիկը, որի տակ եղել է այլ շապիկ և գրված. «Karabakh is Armenia» («Արցախը Հայաստանինն է»):

Երրորդ հորիզոնականը 5% ձայնով զբաղեցրել է Բարձրագույն խմբի 2015-16թթ․ առաջնության նախավերջին տուրի՝ «Ալաշկերտի» հետ արտագնա մրցավեճը, որի վերջին վայրկյաններին Վարդան Բիչախչյանի թիմը հաղթանակ կորզեց (3:2) և չեմպիոնության հարցը տեղափոխվեց վերջին տուր:

Լուսանկարը` Գևորգ Ղազարյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում