Օզիլ․ 2010-ին կարող էի տեղափոխվել «Բարսելոնա», բայց․․․

Մարտի 16-ից վաճառքի է հանվելու «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի ինքնակեսնագրական գիրքը, սակայն գրքի որոշ հատվածներ արդեն հրապարակվել են համացանցում։ Իսպանական «AS» պարբերականը հրապարակել է մի հատված, որտեղ Օզիլը ներկայացնում է «Բարսելոնա» չտեղափոխվելու պատճառը։

««Արսենալն» իմ ծառայություններով հետաքրքրված էր դեռևս Մունդիալ-2010-ից առաջ։ «Մանչեսթեր Յունայթեդից», «Բավարիայից», «Բարսելոնայից» և «Ռեալից» ևս առաջարկներ կային։ Իմ գործակալը նախապես բանակցություններ է վարել «Բավարիայի» հետ։ Ակումբը ներկայացրել է, թե ինձ հետ կապված ինչ ծրագրեր ունի։ Բանակցություններ եղել են նաև մյուս ակումբների հետ։

Բարսելոնա մեկնելուց առաջ համոզված էի, որ հենց այստեղ է լինելու իմ տունը։ Ես հակված է «Բարսելոնա» տեղափոխությանը, քանի որ նրանք շատ գեղեցիկ ֆուտբոլ էին ցուցադրում։ Բայց Խոսեպ Գվարդիոլան չներկայացավ բանակցություններին և չզանգահարեց։ Նա անգամ հաղորդագրություն չգրեց։ Նա ընդհանրապես ցույց չտվեց, որ հետաքրքրված է իմ ծառայություններով։ Դրանից հետո «Բարսելոնա» տեղափոխվելու ցանկությունը միանգամից անհետացավ»,- գրել է Օզիլը։

Հիշեցնենք, որ 2010 թվականի ամռանը Մեսութ Օզիլը 18 մլն եվրոյի դիմաց «Վերդերից» տեղափոխվել է «Ռեալ», որտեղ 4 տարի անցկացնելուց հետո համալրել է «Արսենալի» կազմը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում