Տորրեսն ուշքի է եկել. Հուսով եմ` շուտով շարք կվերադառնամ

«Ատլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսն Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Դեպորտիվոյի» հետ արտագնա խաղում (1:1) Ալեքս Բերգանտինյոսի խախտումից հետո անհաջող է ընկել խոտածածկին և կորցրել է գիտակցությունը: Մի քանի րոպե շարունակ խաղընկերների, ապա նաև բժիշկների կողմից ստացած օգնությունից հետո իսպանացուն տեղափոխել են հիվանդանոց:

Մադրիդցիների պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 32-ամյա ֆուտբոլիստը խուսափել է գանգուղեղի վնասվածքից, նրա վիճակը կայուն է և նա գտնվում է սթափ վիճակում: Հարձակվողն ուշքի է եկել «Ռիասոր» մարզադաշտի թունելում:

«Շնորհակալ եմ խնամքի ու աջակցության համար: Միայն վախեցել էի: Հուսով եմ` շուտով շարք կվերադառնամ»,- թվիթերյան իր էջում գրել է իսպանացին:

Գիշերը Տորրեսն անցկացրել է հիվանդանոցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում