Վերջին 10 տարվա ամենաերկար թայ-բրեյքը

Դուբայում անցկացվող թենիսի մրցաշարի քառորդ եզրափակչում Էնդի Մարեյն ու Ֆիլիպ Կոլշրայբերն անբնական թայ-բրեյք են խաղարկել:

Երկրորդ սեթում նշանակված թայ-բրեյքում 38 միավոր է խաղարկվել, պայքարն ավարտվել է բրիտանացու` 20:18 հաշվով հաղթանակով:

31 րոպե տևած խաղարկման ընթացքում աշխարհի առաջին թենիսիստը, ով պարտվել էր առաջին սեթում, գերմանացու 7 մատչ-փոինթ է փրկել, իսկ հաջողության է հասել իր 8-րդ սեթ-փոինթից ժամանակ:

ATP-ի պատմության ընթացքում դա վերջին 10 տարվա ամենաերկար թայ-բրեյքն է: Վերջին անգամ այդքան երկար ժամանակ հաղթողը չի որոշվել 2007 թվականին, երբ Էնդի Ռոդիկը նույն 20:18 հաշվով պարտության է մատնել Ժո Վիլֆրե Ցոնգային:

Մարեյ – Կոլշրայբեր հանդիպման վերջնական հաշիվն է 6:7(4), 7:6 (18), 6:1:

Հետևեք մեզ նաև Telegram-ում