Սուարես. Եթե 4 գոլ ենք խփել «Ռեալին», ինչո՞ւ նույնը չենք կարող ՊՍԺ-ի հետ խաղում անել

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Պարի Սեն Ժերմենի» հետ կայանալիք պատասխան հանդիպման մասին: Առաջին մրցավեճում կատալոնացիները զիջել են 0:4 հաշվով:

«Այո, մեր առջև բարդ խնդիր է դրված, բայց չի կարելի ասել, որ այն անիրագործելի է: Ակումբի և ընդհանրապես ֆուտբոլի պատմության մեջ մնալու համար պետք է խաղադաշտ մտնենք մրցակցին համապատասխան հաշվով հաղթելու ձգտումով:

Եթե մենք արտագնա խաղում 4 գոլ ենք խփել «Ռեալին», ինչո՞ւ նույնը չենք կարող անել ՊՍԺ-ի դեմ` «Կամպ Նոուում»»,- «Ondacero.es»-ի հետ զրույցում ասել է ուրուգվայցին:

Կատալոնացիները Սուարեսի մասնակցությամբ խաղում «Ռեալին» 4 գնդակ են խփել Պրիմերայի նախորդ խաղարկության 12-րդ տուրի արտագնա մրցավեճում (4:0):

«Բարսելոնա» – ՊՍԺ հանդիպումը կկայանա մարտի 8-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում