Եվրոպայի առաջնությանը մասնակցում է Հայաստանի 5 աթլետ

Մարտի 3-5-ը, Բելգրադում կանցկացվի ծածկած մրցատարածությունում աթլետիկայի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը մայրցամաքի առաջնությանը կներկայացնի 5 մարզիկ: Այդ մասին ՀԱՕԿ լրատվականին հայտնել է աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը:

Սերբիայի մայրաքաղաքում հանդես կգան Լևոն Աղասյանը (եռացատկ), Տիգրան Մկրտչյանը (վազք, 800մ), Երվանդ Մկրտչյանը (վազք, 1500մ), Գայանե Չիլոյանը (վազք, 60մ) և Ամալյա Շարոյանը (վազք, 400մ և հեռացատկ):

Հավաքականի հետ միասին Սերբիա են մեկնել ազգային ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը և մարզիչ Արսեն Պետրոսյանը:

Լուսանկարը` Ռոբերտ Էմմիյանի անձնական արխիվից

Հետևեք մեզ նաև Telegram-ում