Ֆուրկադը` 6-րդ տարին անընդմեջ աշխարհի գավաթակիր

Հարավկորեական Փխենչխանում ընթացող բիաթլոնի աշխարհի գավաթի 7-րդ փուլում Մարտեն Ֆուրկադն արագավազքում գրավել է երրորդ տեղը:

Ֆրանսիացին ընդհանուր մրցաշրջանի արդյունքներով վաստակել է 1068 միավոր, ինչի շնորհիվ անհասանելի է դարձել մոտակա մրցակիցների համար:

Այսպիսով, 28-ամյա բիաթլոնստը 6-րդ տարին անընդմեջ արժանացավ «բյուրեղյա մեծ գլոբուսին»: Նախկինում երբեք որևէ բիաթլոնիստի չէր հաջողվել վեց տարին անընմեջ լինել լավագույնը:

Ֆուրկադի մոտակա մրցակից Անտոն Շիպուլինը (Ռուսաստան) ունի 708 միավոր, իսկ երրորդ հորիզոնականում գտնվող Սիմոն Շեմպը (Գերմանիա) հավաքել է 673 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում