Դալմայերը հաղթեց հերթական հետապնդման մրցավազքը

Հարավային Կորեայի Փխենչխան քաղաքում կայացել է բիաթլոնի կանանց աշխարհի Գավաթի հերթական փուլի հետապնդման մրցավազքը (պասյութ):

Հաղթող է դարձել 2 օր առաջ արագավազքում հաջողության հասած Լաուրա Դալմայերը: 23-ամյա գերմանուհին 4 կրակահերթերում ոչ մի վրիպում թույլ չի տվել և արդյունքում մոտակա մրցակցին գերազանցել է բիաթլոնի համար ահռելի` 1 րոպե 14 վայրկյանով:

Երկորրդ տեղն է զբաղեցրել ֆին Կայսա Մյակյարյանենը, ով վերջին կրակահերթից հետո եղել է երրորդը, սակայն իր արագության շնորհիվ շրջանցել է Անաիս Բեսկոնին: Ֆրանսուհին զբաղեցրել է երրորդ տեղը:

Աշխարհի 7-ակի չեմպիոն Դալմայերը հաղթեց կանանց բիաթլոնում անցկացվող 5-րդ անընդմեջ մրցույթը և ընդհանուր հաշվարկում ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքերը: Նրա մոտակա հետապնդող Գաբրիել Կոուկալովան, ով արագավազքում 21-րդն էր, այսօր զբաղեցրեց 8-րդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում