Բարձրագույն խումբ. 2017 թվականի առաջին խաղում «Ալաշկերտը» հաղթեց «Բանանցին»

Երևանում վերսկսել է Հայաստանի 2016-17թթ․ առաջնությունը: Գործող չեմպիոն «Ալաշկերտը» 18-րդ տուրում հյուրընկալվել է «Բանանցին» և 2:1 հաշվով հաղթանակ տարել:

Հաշիվը բացվել է 28-րդ րոպեին տուգանայինի ժամանակ Արտակ Եդիգարյանի կատարած բարձրից փոխանցումից հետո․ Վահագն Մինասյանը գլխի հարվածով գրավել է դարպասը: Չորս քանի րոպե անց Արամ Ոսկանյանի թիմի գեղեցիկ կոմբինացիայից հետո Լեսթեր Պելտիերը հարվածային դիրք է դուրս բերել երևանցիների մեկ այլ նորեկ Ուրոշ Նենադովիչին, ով հարմար դիրքից չի վրիպել:

Խաղավերջում դարպասապահ Արսեն Բեգլարյանի սխալից հետո տանտերերն արագ հակագրոհ են կազմակերպել և Հակոբ Համբարձումյանի փոխանցումից հետո 17-ամյա Կարեն Մելքոնյանը գրավել է մոտակա անկյունը:

Այդ հաղթանակի շնորհիվ «Ալաշկերտը» վաստակել է 33 միավոր ու նվազագույնի հասցրել առաջատար «Շիրակի» առավելությունը: Գյումրեցիները վաղը հյուրընկալվելու են «Արարատին»: «Բանանցը» 16 միավորով 5-րդն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում