Ֆուրկադը կրկնեց Բյորնդալենի պատմական ռեկորդը

Հարավկորեական Փխենչխանում կայացել է բիաթլոնի աշխարհի գավաթի հերթական փուլի տղամարդկանց հետապնդման մրցավազքը (պասյութ):

Առաջին համարի մարզիկից 45 վայրկյան ուշ մեկնարկած Մարտեն Ֆուրկադն անվրեպ է եղել բոլոր 4 կրակահերթերում և վստահորեն հաղթանակ է տոնել: Երկրորդ տեղն է զբաղեցրել Անտոն Շիպուլինը, ով մեկնարկել էր 23-րդ տեղով: Լավագույն եռյակը եզրափակել է երեկ արագավազքի հաղթող դարձած Յուլիան Էբերհարդը:

Ֆուրկադի համար այս հաղթանակը 12-րդն էր աշխարհի ընթացիկ գավաթի խաղարկությունում, ինչը բոլոր ժամանակների ռեկորդի կրկնությունն է: Նախորդ լավագույն արդյունքը 2004-2005թթ․ մրցաշրջանում գրանցել էր հռչակավոր նորվեգացի Ուլե Էյնար Բյորնդալենը:

Հիշեցնենք, որ Փխենչխանում Ֆուրկադը վաղաժամ, 6-րդ անգամ անընդմեջ դարձավ աշխարհի գավաթակիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում