Մաուրո Իկարդին պատմել է՝ ինչու է հեռացել «Բարսելոնայից»

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին պատմել է, թե ինչու է հեռացել «Բարսելոնայից», որի կազմում հանդես է եկել 2008-2011 թվականների ընթացքում:

«Սկզբում ֆուտբոլին ինձ համար պարզապես հոբբի էր: Հետո հայտնվեցի «Բարսելոնայում» և սկսեցի պրոֆեսիոնալ կերպով աշխատել: Հաճելի հիշողություններ են մնացել «Բարսելոնայից»: Շատ ընկերներ ունեմ այնտեղ: «Կապտանռնագույնների» կազմում ստացած փորձն օգնեց լավ մեկնարկել Ա Սերիայում:

«Բարսելոնայից» հեռացա, որովհետև գործակալիս հետ որոշեցինք, որ թիմի խաղաոճն ինձ չի համապատասխանում: Իտալական ֆուտբոլում ամեն ինչ այլ կերպ է: Այժմ իմ ապագան «Ինտերի» հետ է կապված է: Ցանկանում եմ հավերժ մնալ այս ակումբում»,- արգենտինացու խոսքերն է մեջբերել «Marca»-ն։

Նշենք, որ Իկարդին հանդես է եկել կատալոնական ակումբի պատանեկան թիմերում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում