«Նապոլին» կարևոր հաղթանակ տոնեց «Ռոմայի» նկատմամբ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 27-րդ տուրի առանցքային հանդիպումներից մեկը կայացավ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում․ «Ռոման» հյուրընկալեց մրցաշարային աղյուսակի հարևան «Նապոլիին» և 1։2 հաշվով պարտություն կրեց։

Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց Դրիս Մերտենսը, իսկ «գայլերից» խաղի վերջնամասում հաշիվը կրճատեց Կևին Ստրոտմանը։

Այս հաղթանակից հետո «Նապոլին» ունի 57 միավոր, զբաղեցնում է երրորդ հորիզոնականը և արդեն 2 միավորով է զիջում երկրորդ տեղում գտնվող «Ռոմային»։

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Ռոմա» – «Նապոլի»՝ 1։2
Գոլերը՝ Ստորտման 89՛ – Մերտենս 26՛, 49՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում