Գոլառատ խաղում «Բորուսսիան» հաղթեց «Բայերին»՝ 6։2 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Բորուսսիա Դորտմունդ»-«Բայեր» հանդիպումը գերգոլառատ ստացվեց։

Ուսման Դեմբելեի և Պյեր-Էմերիկ Օբամեյանգի գոլերի շնորհիվ «Բորուսսիան» ընդմիջման գնաց 2։0 հաշվի պայմաններում։ Երկրորդ կեսի մեկնարկում Կևին Ֆոլանդը կրճատեց տարբերությունը, սակայն 69-րդ րոպեին Օբամեյանգը վերականգնեց 2 գնդակի առավելությունը։ 74-րդ րոպեին Վենդելը խփեց հյուրերի երկրորդ գոլը, որից հետո դորտմունդցիներից աչքի ընկան Կրիստիան Պուլիշիչը, Անդրե Շյուրլեն, Ռաֆայել Գերեյրոն։

Այս հաղթանակից հետո Թոմաս Տուխելի թիմը 43 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը, իսկ «Բայերը» մնաց 30 միավորով 8-րդ տեղում։

Բունդեսլիգա, 23-րդ տուր

«Բորուսսիա Դորտմունդ» – «Բայեր»՝ 6։2
Գոլերը՝ Դեմբելե 6՛, Օբամեյանգ 26՛, 69՛, Պուլիշիչ 77՛, Շյուրլե 85՛ / 11-մետրանոց, Գերեյրո 90+2՛ – Ֆոլանդ 48՛, Վենդել 74՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում