Կավանիի գոլը հաղթանակ պարգևեց ՊՍԺ-ին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «Նանսիի» նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը 80-րդ րոպեին խփեց Էդինսոն Կավանին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։

Այժմ «Պարի Սեն Ժերմենն» ունի 62 միավոր և հավասարվել է առաջատար «Մոնակոյին», որը սակայն տուրի շրջանակում իր խաղը դեռ չի անցկացրել։ «Նանսին» զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 28 միավոր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում