Ավարտվեց սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունը

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում որոշվեցին մարմնամարզության Հայաստանի առաջնության առանձին մարզագործիքների վրա հաղթողներն ու մրցանակակիրները:

Ազատ վարժություններ՝ Արթուր Դավթյան (13.333), Արմեն Պետրոսյան (12.466), Ժորա Սմբատյան և Արսեն Գասպարյան (12.366-ական):

Նժույգ թափ՝ Հարություն Մերդինյան (14.9), Արթուր Դավթյան (14.033), Վիգեն Խաչատրյան (12.933):

Օղակներ՝ Վահագն Դավթյան (15.0), Արթուր Թովմասյան (14.833), Արթուր Դավթյան (14.06):

Հենացատկ` Արթուր Դավթյան (14.5), Վիգեն Խաչատրյան (13.75), Արսեն Գասպարյան (12.933):

Զուգափայտ՝ Արթուր Դավթյան (13.933), Արմեն Պետրոսյան (13.2), Հովհաննես Հակոբյան (12.6):

Պտտաձող՝ Արթուր Դավթյան (13.0), Արմեն Պետրոսյան (12.5), Վիգեն Խաչատրյան (12.4):

Տղամարդկանց առաջնությանը զուգահեռ Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում ավարտվեց նաև Հայաստանի կանանց առաջնությունը:

Այստեղ առանձին գործիքների վրա չեմպիոն ու մեդալակիր դարձան.

Հենցատկ՝ Աննա Գրիգորյան (12.95), Աննա Պետրոսյան (12.0), Ելենա Հայկազունի (11.6):

Զուգափայտ՝ Աննա Գրիգորյան (9.6), Ելենա Հայկազունի (9.3), Ինեսսա Ջաղինյան (9.0):

Հավասարակշռության գերան` Գայանե Սիրականյան (12.1), Աննա Գրիգորյան (12.0), Ելենա Հայկազունի (11.3):

Ազատ վարժություններ՝ Շուշան Բաբայան (13.0), Ելենա Հայկազունի (12.1), Անի Եղիկյան (12.0):

Բոլոր մարզիկները, բացի գյումրեցի Անի Եղիկյանից, ներկայացնում էին Երևանը:

 

Աղբյուր՝ ՀԱՕԿ լրատվական։

Հետևեք մեզ նաև Telegram-ում