«Լիվերպուլը» վստահ հաղթանակ տոնեց «Արսենալի» նկատմամբ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթանակ տոնեց «Արսենալի» նկատմամբ։

Առաջին խաղակեսն անցավ Յուրգեն Կլոպի սաների առավելությամբ։ «Արսենալի» պաշտպանության անվստահ խաղի արդյունքում 10-րդ րոպեին հաշիվը բացեց Ռոբերտո Ֆիրմինյոն, իսկ խաղակեսի վերջնամասում Ֆիրմինյոյի փոխանցումից հետո աչքի ընկավ Սադիո Մանեն։

Երկրորդ կեսում թիմերը մեկական գոլ խփեցին։ 57-րդ րոպեին Դենի Ուելբեքը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն «զինագործներին» չհաջողվեց այդ գոլը բեկումնային դարձնել խաղում, իսկ վերջնական հաշիվը արդեն ավելացված ժամանակում ձևակերպեց Ժորժինյո Վեյնալդումը։

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլն» ունի 52 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ «Արսենալը» 50 միավորով հինգերորդ տեղում է (26 խաղ)։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 27-րդ տուր

«Լիվերպուլ» – «Արսենալ»՝ 3։1
Գոլերը՝ Ֆիրմինյո 10՛, Մանե 40՛, Վեյնալդում 90+1՛ – Ուելբեք 57՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում