«Միլանը» հաղթեց «Կիևոյին», Բակկան՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Միլանը» հաղթեց «Կիևոյին»․ «Սան Սիրոյում» կայացած հանդիպումն ավարտվեց 3։1 հաշվով։

24-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց Կառլոս Բակկան։ 42-րդ րոպեին Ջոնաթան դե Գուզմանը վերականգնեց հաշվի հավասարությունը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։ Երեք րոպե անց 11-մետրանոց նշանակվեց արդեն հյուրերի դարպասին, սակայն նշակետին մոտացած Բակկան անհաջող հարվածեց։ 70-րդ րոպեին Բակկային, այդուհանդերձ, հաջողվեց դուբլ ձևակերպել, իսկ խաղի վերջնական հաշիվը 82-րդ րոպեին ձևակերպեց Ջանլուկա Լակադուլան՝ իրացնելով այս խաղում նշանակված երրորդ 11-մետրանոցը։

Այս հաղթանակից հետո «Միլանն» ունի 50 միավոր, զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ «Կիևոն» 35 միավորով 11-րդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում