Լուիս Էնրիկե. Երբեք «Սելտայի» դեմ այսքան լավ չէինք խաղացել

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ամփոփել է Պրիմերայի 26-րդ տուրի «Սելտայի» դեմ խաղը (5:0), ինչպես նաև կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Պարի Սեն Ժերմենի» հետ կայանալիք առաջիկա հանդիպման սպասումներով:

««Սելտայի» դեմ, որի հետ միշտ դժվար է խաղալ, տեսա թիմի, որը հաճույք էր ստանում իր ցուցադրած ֆուտբոլից: Կարծում եմ` «Սելտայի» հետ երբեք այսքան լավ չէինք խաղացել:

Հավատում եմ, որ «Բարսելոնան» լուրջ պայքար կպարտադրի ՊՍԺ-ին: Գիտեմ առաջիկա մրցավեճն ինչպիսի նշանակություն ունի: Երբեք մի խաղ այդքան չեմ վերլուծել, որքան Փարիզում կայացած հանդիպումը (0:4):

Աննորմալ է, որ ՊՍԺ-ն ամբողջովին գերազանցեց մեզ: Պատասխան խաղում ռիսկի ենք դիմելու, անընդհատ ռիսկի: Ցանկանում ենք մթնոլորտ ստեղծել, որը «Կամպ Նոու» մարզադաշտում հավաքված երկրպագուներին թույլ կտա ավելի եռանդուն աջակցել մեզ»,- 46-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում «Marca.com»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում