Իսակը հայտնել է «Ռեալի» փոխարեն «Բորուսսիա» տեղափոխվելու պատճառը

Դորտմունդի «Բորուսսիայի» նորեկ Ալեքսանդր Իսակը պատմել է, թե ինչու է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու փոխարեն նախընտրել միանալ գերմանական ակումբին,- գրում է «Marca» պարբերականը:

«Կարող էի տեղափոխվել «Ռեալ», սակայն բոլորը գիտեն, որ «Բորուսսիան» այնպիսի ակումբ է, որտեղ գիտեն՝ ինչպես զարգացնեն երիտասարդ խաղացողներին: Այս թիմում շատ են ինձ պես երիտասարդները: Ցանկանում եմ այստեղ խաղալ ու սպասում եմ իմ հնարավորությանը:

Մարդիկ ասում են, որ նման եմ Զլատան Իբրահիմովիչին, սակայն ես չեմ ուզում ոչ մեկի նմանվել»,- հայտարարել է 17-ամյա շվեդ ֆուտբոլիստը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում