Վահան Բիչախչյանի գեղեցիկ գոլը հաղթական էր «Արարատ»-«Շիրակ» խաղում (տեսանյութ)

Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Շիրակը» հյուրընկալվեց հետնապահ «Արարատին» և նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։ Հանդիպման միակ գոլը 28-րդ րոպեին խփեց Վահան Բիչախչյանը՝ աչքի ընկնելով տուգանային գեղեցիկ հարվածով։

Այս հաղթանակից հետո «Շիրակը» 37 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը և երկրորդ հորիզոնականում գտնվող «Ալաշկերտին» գերազանցում է 4 միավորով, իսկ «Արարատը» մնաց 6 միավորով՝ վերջին տեղում։

“>

Հետևեք մեզ նաև Telegram-ում