«Գանձասար-Կապանը» հաղթեց և շրջանցեց «Փյունիկին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրում «Գանձասար-Կապանը» կարևոր հաղթանակ տոնեց «Փյունիկի» նկատմամբ՝ առավելության հասնելով 2։0 հաշվով։ Կապանյան թիմից Կլաուդիր Մարինին արդեն 4-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ 13-րդ րոպեին առավելությունը կրկնապատկեց Գեղամ Հարությունյանը։

Այս հաղթանակից հետո «Գանձասար-Կապանն» ունի 30 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ «Փյունիկը» 27 միավորով չորրորդն է։ 

Լուսանկարները՝ «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայության

Հետևեք մեզ նաև Telegram-ում