«Ուդինեզեն» ընդհատեց «Յուվենտուսի» հաղթարշավը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում առաջատար «Յուվենտուսն» արտագնա խաղում չկարողացավ առավելության հասնել «Ուդինեզեի» նկատմամբ․ «Ֆրիուլի» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։

37-րդ րոպեին Դուվան Սապատայի խփած գոլին 60-րդ րոպեին պատասխանեց Լեոնարդո Բոնուչին։

Այսպիսով, ընդհատվեց «Յուվենտուսի»՝ Իտալիայի առաջնությունում 7 անընդմեջ հաղթանակների շարքը։ Այս ոչ-ոքիից հետո թուրինյան թիմը 67 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Ուդինեզեն» 30 միավորով 14-րդ տեղում է։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում