«Ատլետիկոն» խոշոր հաշվով հաղթեց «Վալենսիային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Ատլետիկոն» սեփական հարկի տակ 3։0 հաշվով առավելության հասավ «Վալենսիայի» նկատմամբ։ Դիեգո Սիմեոնեի սաներից Անտուան Գրիզմանը դուբլ ձևակերպեց (10՛, 83՛), մեկ անգամ էլ աչքի ընկավ Կևին Գամեյրոն (48՛)։

Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» ունի 49 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ «չղջիկները» մնացին 29 միավորով՝ 13-րդ տեղում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում