Արտագնա խաղում «Ինտերը» ջախջախեց «Կալյարիին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Ինտերն» արտագնա խաղում վստահ հաղթանակ տոնեց «Կալյարիի» նկատմամբ․ «Սան Էլիայում» կայացած հանդիպումն ավարտվեց 1։5 հաշվով։

Միլանյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Իվան Պերիշիչը, մեկական գոլ խփեցին Էվեր Բանեգան, Մաուրո Իկարդին և Ռոբերտո Գալյարդինին, իսկ դաշտի տերերի միակ գնդակը հեղինակեց Մարկո Բորյելոն։

Այս հաղթանակից հետո «Ինտերն» ունի 51 միավոր, զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Կալյարին» մնաց 31 միավորով՝ 13-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Կալյարի» – «Ինտեր»՝ 1։5
Գոլերը՝ Բորյելո 42՛ – Պերիշիչ 34՛, 47՛, Բանեգա 39՛, Իկարդի 67՛ / 11-մետրանոց, Գալյարդինի 88՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում