Դարպաապահի սխալներ. Ինչպե՞ս է «Գանձասար-Կապանը» գրավել «Փյունիկի» դարպասը (տեսանյութ)
06/03/2017 10:57
Նմանատիպ
Հայաստանի առաջնության 18-րդ տուրում «Գանձասար-Կապանը» 2:0 հաշվով հաղթեց «Փյունիկին»: Եղանակային պայմաններից ելնելով՝ կապանցիների տնային խաղը կայացել է Ավանի ֆուտբոլի ակադեմիայի արհետսական խոտածածկով խաղադաշտում:
Հանդիպման ելքը վճռել են մեկնարկում կապանցիների խփած երկու գոլերը: Առաջին դեպքում Լուբամբու Մուսոնդայի` աջ եզրից փոխանցումից հետո դարպասապահ Գոռ Մանուկյանը ձեռքից բաց է թողել գնդակը, և Կլաուդիո Մարինին մոտ տարածությունից գրավել է դարպասը: Քիչ անց Մանուկյանն անհաշվենկատ է դուրս եկել իր տեղից, ինչի պատճառով Գեղամ Հարությունյանը մոտ 20 մետրից գնդակն ուղարկել է դատարկ դարպասը:
«Գանձասարի» մամուլի ծառայությունը ներկայացրել է այդ գոլերի տեսանյութը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում