Ինչո՞ւ «Լիվերպուլի» հետ խաղում Սանչեսը մեկնարկային կազմում չէր

«Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսն Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ արտագնա խաղից առաջ վիճաբանել է իր թիմակիցների հետ:

28-ամյա ֆուտբոլիստը լոնդոնցիների մարզման ժամանակ լքել է խաղադաշտը, ինչից հետո կոնֆլիկտ է ունեցել իր թիմակիցների հետ,- գրում է «The Telegraph»-ը:

Այդ պատճառով «Լիվերպուլի» հետ խաղը չիլիացին սկսել է պահեստայինների նստարանին, իսկ Արսեն Վենգերը նրա բացակայությունը պատճառաբանել է «տակտիկական նկատառումներով»: Փոխարինման մտնելուց հետո հարձակվողը գոլային փոխանցում է կատարել:

Սանչեսը տևական ժամանակ է լարված հարաբերությունների մեջ է «Արսենալի» ղեկավարության հետ: Նրա պայմանագրի ժամկետը լրանալու է 2018 թվականի ամռանը, որը նա պատրաստ է երակարձգել միայն շաբաթական 250 հազար ֆունտ ստերլինգ աշխատվարձից ոչ պակաս գումար ստանալու դեպքում: «Զինագործները» համաձայն են շաբաթական 180 հազար ֆունտ վճարել, ինչը չիլիացու ներկայիս աշխատավարձից (130 000) 50 հազարով ավելի է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում