ATP-ի վարկանիշային աղյուսակ. Մեկ փոփոխություն լավագույն տասնյակում

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը:

Լավագույն տասնյակում կատարվել է միայն մեկ փոփոխություն: Մարին Չիլիչը, ով նախորդ շաբաթվա ընթացքում հասել է Ակապուլկոյի մրցաշարի կիսաեզրափակիչ, բարձրացել է մեկ տեղով և այժմ 7-րդն է: Խորվաթը շրջանցել է Ժո Վիլֆրեդ Ցոնգային, ով այժմ 8-րդն է:

Նախկինի պես առաջին տեղը զբաղեցնում է Էնդի Մարեյը: Բրիտանացին երկու հազարից ավելի վարանիշային միավորներով գերազանցում է Նովակ Ջոկովիչին և շարունակում է մեծացնել իր առավելությունը: Լավագույն եռյակը եզրափակում է Ստեն Վավրինկան: Ռաֆայել Նադալը 6-րդ տեղում է, իսկ Ռոջեր Ֆեդերերը` 10-րդ:

ATP-ի թոփ-10-ը հետևյալ տեսնքն ունի.

1 (1). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) – 12 040 վարկանիշային միավոր
2 (2). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 9825
3 (3). Ստեն Վավրինկա (Շվեյցարիա) – 5195
4 (4). Միլոշ Ռաոնիչ (Կանադա) – 5080
5 (5). Կեյ Նիսիկորի (Ճապոնիա) – 4730
6 (6). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 4415
7 (8). Մարին Չիլիչ (Խորվաթիա) – 3590
8 (7). Ժո Վիլֆրեդ Ցոնգա (Ֆրանսիա) — 3480
9 (9). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) — 3375
10 (10). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 3305։

Հետևեք մեզ նաև Telegram-ում