Բուֆֆոնը հավասարվել է Տոտտիին և մոտենում է Ձանետիին

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը մասնակցել է Ա Սերիայի 27-րդ տուրի՝ «Ուդինեզեի» հետ արտագնա (1:1) հանդիպմանը:

Այդ խաղը 39-ամյա դարպասապահի համար դարձել է 612-րդն Ա Սերիայում,- հայտնում է «Gracenote Live»-ը։ Այսպիսով, իտալացին այդ ցուցանիշով հավասարվել է «Ռոմայի» հարձակվող Ֆրանչեսկո Տոտտիին:

Իտալիայի հավաքականի նախկին թիմակիցները Ա Սերիայում անցկացրած խաղերի թվով այժմ կիսում են 3-4-րդ տեղերը: Առաջատարը «Միլանի» նախկին պաշտպան Պաոլո Մալդինին է, ով անցկացրել է 647 խաղ: Երկրորդ տեղը զբաղեցնում «Ինտերի» նախկին ավագ Խավյեր Ձանետին (615):

Հետևեք մեզ նաև Telegram-ում