Պեպեն նշել է՝ որ հարձակվողի դեմ խաղալն է ամենաբարդը

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն պատմել է, թե ովքեր են եղել իր ֆուտբոլային կուռքերը և նշել է այն հարձակվողին, ում դեմ բարդ է խաղալ։

«Իմ կուռքերը եղել են Ֆերնանդո Յիերոն և Ռոբերտո Կառլոսը: Ինձ շատ էր դուր գալիս Յիերոյի խաղը կենտրոնական պաշտպանի դիրքում:

Կարիերայիս ընթացքում ինձ համար ամենաբարդը եղել է Դիեգո Կոստայի դեմ պաշտպանվելը: Դա անխոս։ Կոստան շատ է պայքարում խաղադաշտում: Նա սիրում է պայքար, ինչի արդյունքում նրա դեմ խաղալը շատ է դժվարանում»,- Պեպեի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:

Հիշեցնենք, որ «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան 2007-2014 թվականներին խաղացել է Իսպանիայի առաջնությունում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում