Վենգեր․ Մեր առավելությունն այն է, որ ընտրության հնարավորություն չունենք

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Բավարիայի» հետ պատասխան հանդիպումից առաջ նշել է, որ իր թիմը հարձակվողական ֆուտբոլ խաղալուց բացի այլ տարբերակ չունի։ Հիշեցնենք, որ Մյունխենում կայացած առաջին խաղում «զինագործները» 1։5 հաշվով պարտություն են կրել։

-Նման իրավիճակում մեր միակ առավելությունն այն է, որ ընտրության հնարավորություն չունենք։ Մենք պետք է գրոհենք և գոլեր խփենք։ «Բավարիայի» դեմ 4 անգամ խաղացել ենք, մյունխեցիները միշտ էլ համարվել են Չեմպիոնների լիգայի ֆավորիտներից մեկը։

Հասկանալի է, որ շատ բարդ իրավիճակում ենք, սակայն հնարավորություն դեռ կա։ Պատվի հարց է, և մենք 90 րոպե շարունակ առանց ջանք խնայելու կխաղանք,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում