ԵԱ․ Հայ աթլետները չեն հաղթահարել որակավորման փուլը

Բելգրադում ավարտվեց ծածկած մրցատարածությունում աթլետիկայի Եվրոպայի ձմեռային առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում էր 5 մարզիկ:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը տեղեկացրել է, որ մեր մարզիկները չեն հաղթահարել որակավորման փուլը:

Եռացատկում Լևոն Աղասյանը երեք անգամ 0 է ստացել։ Ամալյա Շարոյանը 400 մետրը վազել է 56.07 վայրկյանում, իսկ հեռացատկին չի մասնակցել վնասվածքի պատճառով:

Հայաստանը ներկայացնող մյուս մասնակիցների արդյունքներն են․ Գայանե Չիլոյան (վազք, 60մ)` 7.58, Տիգրան Մկրտչյան (վազք, 800 մ)` 1.53.54, Երվանդ Մկրտչյան (վազք, 1500 մ)` 3.54.53:

Հետևեք մեզ նաև Telegram-ում