ՉԼ․ 1/8 եզրափակչի թիմերը պայքարը շարունակելու ինչպիսի՞ հնարավորություններ ունեն (վիճակագրություն)

Կկարողանա՞ «Բարսելոնան» անել այն, ինչ ոչ մի թիմի չի հաջողվել։ Ինչպիսի՞ հնարավորություններ ունեն «Լեսթերն» ու «Սևիլյան»։ Առհասարակ ի՞նչ է ասում վիճակագրությունը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի մասնակիցների՝ պայքարը շարունակելու հնարավորությունների մասին։

Մենք ուսումնասիրել ենք Չեմպիոննների լիգայի (նախկինում՝ Չեմպիոնների գավաթ), Եվրոպա լիգայի (նախկինում ՈւԵՖԱ-ի գավաթ), Գավաթների գավաթի պատմությունը և հաշվարկելով երկխաղյա դիմակայությունների առաջին խաղերում արձանագրված հաշիվները՝ եկել ենք հետևյալ եզրակացությանը։

«Լեսթերն» ու «Սևիլյան» պայքարը շարունակելու գրեթե հավասար հնարավորություններ ունեն, «Բայերն» ու «Արսենալը» պետք է ջանք չխնայեն, քանի որ նախկինում միայն մեկական թիմի է հաջողվել հաղթող դուրս գալ նման բարդ իրավիճակից, իսկ «Բարսելոնան» պետք է փորձի պատմություն կերտել։ 

Մարտի 7-ի հանդիպումները

«Նապոլի – «Ռեալ» (1։3)
Առաջին խաղի հաշիվն արձանագրվել է 329 անգամ
Պատասխան հանդիպումն ընդունող թիմը դիմակայությունում հաղթել է 75 անգամ (22,8%)
Պատասխան հանդիպման հյուրերը դիմակայությունում հաղթել են 254 անգամ (77,2%)

Կարդացեք նաև՝ 

«Արսենալ» – «Բավարիա» (1։5)
Առաջին խաղի հաշիվն արձանագրվել է 80 անգամ
Պատասխան հանդիպումն ընդունող թիմը դիմակայությունում հաղթել է 1 անգամ (1․2%)
Պատասխան հանդիպման հյուրերը դիմակայությունում հաղթել են 79 անգամ (98,8%)

«Արսենալը» պետք է փորձի կրկնել «Ռեալի» հաջողությունը։ ՈւԵՖԱ-ի գավաթի 1985-86թթ․ խաղարկության երրորդ շրջանի առաջին խաղում մադրիդյան թիմը 1։5 հաշվով պարտվել է Մյոնխենգլադբախի «Բորուսսիային», իսկ տանը հաղթել է 4։0 հաշվով և արտագնա խաղում խփած գոլի շնորհիվ պայքարը շարունակելու հնարավորություն է ստացել։

Մարտի 8-ի հանդիպումները

«Բորուսսիա Դորտմունդ» – «Բենֆիկա» (0:1)
Առաջին խաղի հաշիվն արձանագրվել է 990 անգամ
Պատասխան հանդիպումն ընդունող թիմը դիմակայությունում հաղթել է 402 անգամ (40․6%)
Պատասխան հանդիպման հյուրերը դիմակայությունում հաղթել են 588 անգամ (59․4%)

«Բարսելոնա» – «Պարի Սեն Ժերմեն» (0:4)
Առաջին խաղի հաշիվն արձանագրվել է 58 անգամ
Պատասխան հանդիպումն ընդունող թիմը դիմակայությունում երբեք չի հաղթել (0%)
Պատասխան հանդիպման հյուրերը դիմակայությունում հաղթել են 58 անգամ (100%)

Մարտի 14-ի հանդիպումներ

«Յուվենտուս» – «Պորտու» (2։0)
Առաջին խաղի հաշիվն արձանագրվել է 339 անգամ
Պատասխան հանդիպումն ընդունող թիմը դիմակայությունում հաղթել է 330 անգամ (97․3%)
Պատասխան հանդիպման հյուրերը դիմակայությունում հաղթել են 9 անգամ (2․7%)

«Լեսթեր» – «Սևիլյա» (1։2)
Առաջին խաղի հաշիվն արձանագրվել է 587 անգամ
Պատասխան հանդիպումն ընդունող թիմը դիմակայությունում հաղթել է 287 անգամ (48․9%)
Պատասխան հանդիպման հյուրերը դիմակայությունում հաղթել են 300 անգամ (51․1%)

Մարտի 15-ի հանդիպումներ

«Ատլետիկո» – «Բայեր» (4։2)
Առաջին խաղի հաշիվն արձանագրվել է 29 անգամ
Պատասխան հանդիպումն ընդունող թիմը դիմակայությունում հաղթել է 28 անգամ (96․6%)
Պատասխան հանդիպման հյուրերը դիմակայությունում հաղթել են 1 անգամ (3․4%)

Միակ հաջողակը «Մետցն» է։ Չեմպիոնների գավաթի 1984-85թթ․ խաղարկության առաջին շրջանի առաջին՝ արտագնա խաղում «Բարսելոնան» 4։2 հաշվով հաղթել է «Մետցին», իսկ տանը պարտվել է 1։4 հաշվով։

«Մոնակո» – «Մանչեսթեր» (5։3)
Առաջին խաղի հաշիվն արձանագրվել է 10 անգամ
Պատասխան հանդիպումն ընդունող թիմը դիմակայությունում հաղթել է 4 անգամ (40%)
Պատասխան հանդիպման հյուրերը դիմակայությունում հաղթել են 6 անգամ (60%)։

 

Վիճակագրական բոլոր տվյալները՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում