«Տաքացրեք իմ չեմպիոնական գոտիները». Թայսոն Ֆյուրին ռինգ է վերադառնում

Աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին հայտարարել է, որ մայիսին ռինգ է վերադառնալու: Վերջին անգամ բրիտանացին պրոֆեսիոնալ մենամարտ է անցկացրել 1,5 տարի առաջ, երբ գերծանր քաշային կարգում հաղթել է Վլադիմիր Կլիչկոյին ու չեմպիոն հռչակվել:

«Շտապ նորություններ: Մայիսի 13-ին վերադառնում եմ: Աշխատում եմ մրցակից գտնելու ուղղությամբ: Սպասեք նորությունների:

Անգործներ, զգուշացեք: Տղաներ, տաքացրեք իմ չեմպիոնական գոտիները, դրանք ինձ են պատկանում: Ում մոտ էլ այն գտնվելիս լինի` գալիս եմ քո հետևից»,- իր թվիթերյան էջում գրել է 28-ամյա մարզիկը:

Հիշեցնենք, որ Ֆյուրին WBA, WBO, IBO վարկածներով չեմպիոնի կոչումները կորցրել է հոգեբանական խնդիրների ու թմրանյութեր օգտագործելու, իսկ IBF վարկածով տիտղոսը` պարտադիր չեմպիոնական մենամարտից հրաժարվելու պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում