ՉԼ․ «Բավարիան» կրկին ջախջախեց «Արսենալին» և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի երկու խաղում էլ Մյունխենի «Բավարիան» ջախջախիչ՝ 5։1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Արսենալին» և Եվրոպայի ուժեղագույն ակումբի կոչման համար պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ։

«Էմիրեյթսում» կայացած պատասխան հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց Թեո Ուոլքոտը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում «զինագործները» մնացին 10 հոգով, իսկ մյունխենցիները ստացան 11-մետրանոց տուգանայինի իրավունք․ խաղադաշտից հեռացվեց Լորան Կոսյելինին, տուգանայինն անվրեպ իրացրեց Ռոբերտ Լևանդովսկին։

Օգտվելով թվային առավելությունից և «զինագործների» չհամակարգված գործողություններից՝ մյունխենցիներին հաջողվեց կրկնել առաջին հանդիպման հաշիվը․ մեկական գոլ խփեցին Արյեն Ռոբենն ու Դուգլաս Կոստան, դուբլ ձևակերպեց Արտուրո Վիդալը։

Այսպիսով, հաղթելով ընդհանուր 10։2 հաշվով՝ «Բավարիան» դուրս եկավ 1/4 եզրափակիչ, իսկ Արսեն Վենգերի թիմը կրկին չհաղթահարեց 1/8 եզրափակչի արգելքը։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Արսենալ» – «Բավարիա»՝ 1։5 (ընդհանուր՝ 2։10)
Գոլերը՝ Ուոլքոտ 20՛ – Լևանդովսկի 55՛ / 11-մետրանոց, Ռոբեն 68՛, Կոստա 78՛, Վիդալ 80՛, 85՛
Հեռացում՝ Կոսյելինի 53՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում