Վենգեր. Ուոլքոտի դրվագում 11-մետրանոց կար, Լևանդովսկին խաղից դուրս էր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպումից (1:5) հետո քննադատել է գլխավոր մրցավար Անաստասիոս Սիդիրոպուլոսի գործողությունները:

«Դժվար է բացատրել, թե ինչու դուրս մնացինք մրցաշարից: Կարծում եմ` մենք ցուցադրում էինք այն խաղը, որը ցանկանում էինք, սակայն մրցավարի որոշումները մեր դեմ էին: Ուոլքոտի նկատմամբ խախտման դրվագում ակնհայտ 11-մետրանոց պետք է նշանակվեր: Այն իրացնելու դեպքում հաշիվը կդառնար 2:0 և դժվար է ասել, թե «Բավարիան» դրան ինչպես կարձագանքեր:

Անհասկանալի է, թե ինչու մրցավարը Կոսյելնիին դեղին քարտ ցույց տվեց, ապա նաև կարմիր: Մեր դարպասին 11-մետրանոց նշանակվեց, սակայն զավեշտը նրանում, որ այդ դրվագում Լևանդովսկին խաղից դուրս վիճակում էր:

10 ֆուտբոլիստով մնալուց հետո մեզ համար չափազանց բարդ էր: Իմ սաները սկսեցին չհավատալ հաղթանակին: Մինչ այդ նրանք լավ էին խաղում»,- ֆրանսիացու խոսքերն է փոխանցում BBC Sport-ը։

Մյունխենում կայացած առաջին մրցավեճում «Բավարիան» հաղթել էր նույն 5:1 հաշվով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում