«Նապոլի»-Ռեալ և «Արսենալ»-«Բավարիա» խաղերի լավագույն ֆուտբոլիստները

Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչում երեկ` մարտի 7-ին կայացել են երկու դիմակայությունների պատասխան հանդիպումները: «Ռեալն» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթել է «Նապոլիին», իսկ «Բավարիան» հյուրընկալվելիս 5:1 հաշվով առավելության է հասել «Արսենալի» նկատմամբ:

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ իտալական ու իսպանական թիմերի միջև մրցավեճի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Սերխիո Ռամոսը, իսկ անգլիական ու գերմանական ակումբների խաղում լավագույնն է դարձել մյունխենցիների եզրային հարձակվող Արյեն Ռոբենը:

Ռամոսը 0:1 հաշվի ժամանակ հավասարացրել է հաշիվը, իսկ քիչ անց նրա հարվածից հետո գնդակը դիպչել է Դրիս Մերտենսին ու հայտնվել դարպասում: Այդ գնդակը գրանցվել է որպես բելգիացու կողմից ինքնագոլ:

Արյեն Ռոբենը «Բավարիայի» կազմում մեկ անգամ գրավել է «զինագործների» դարպասը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում