58 միավոր. Ուեսթբրուկն անհատական ռեկորդ է սահմանել, բայց… (տեսանյութ)

«Օկլահոմա-Սիթիի» խաղարկող Ռասել Ուեսթբրուկը NBA-ի կանոնավոր առաջնության այսօր կայացած «Պորտլենդի» հետ խաղում թարմացրել է իր անհատական ռեկորդը: Ամերիկացին 58 միավոր է վաստակել, սակայն նրա թիմը պարտվել է 121:126 հաշվով:

28-ամյա բասկետբոլիստը խաղից 39 նետում է կատարել, որոնցից 21-ը դիպուկ են եղել: Նա նաև իրացրել է 16 տուգանային նետումից 13-ը: Խաղարկողի հաշվին է գրանցվել ևս 9 արդունավետ փոխանցում, 3 անդրադարձի տիրում ու գնդակի 3 խլում:

Ընթացիկ մրցաշրջանում Ուեսթբրուկի վաստակած 58 միավորը երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է: Ավելի շատ հավաքել է միայն «Գոլդեն Սթեյթի» հարձակվողական ոճի պաշտպան Կլեյ Թոմփսոնը:

«Տանդերի» 0 համարի անհատական նախկին ռեկորդը 54 միավոր էր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում