Լուիս Էնրիկե. Եթե որևէ թիմ կարող է մեզ 4 գոլ խփել, ապա մենք կարող ենք 6 գնդակով պատասխանել

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Պարի Սեն Ժերմենի» հետ կայանալիք խաղից ունեցած սպասելիքների մասին։ Առաջին մրցավեճում կատալոնացիները զիջել են 0:4 հաշվով:

«Ավարտվել է դիմակայության միայն առաջին կեսը: Առջևում դեռ 95 րոպե կա և շատ բան այդ ընթացքում կարող է փոխվել: Ես դրական եմ տրամադրված: Մենք պետք է լավ խաղ ցուցադրենք ինչպես հարձակման գծում, այնպես էլ պաշտպանությունում: ՊՍժ-ն շատ ուժեղ մրցակից է:

Առաջին հանդիպումից հետո շատ բան է փոխվել, սկսել ենք ավելի լավ խաղալ: Եթե որևէ թիմ կարող է մեզ 4 գոլ խփել, ապա մենք կարող ենք 6 գնդակով պատասխանել: Նման բան ընթացիկ մրցաշրջանում արդեն եղել է: Առաջիկա մրցավեճում կորցնելու ոչինչ չունենք:

Իմ լավատեսությունը չի նշանակում, թե ես վստահ եմ, որ հաջորդ փուլ ենք անցելու: Նախկինում նման իրավիճակում չենք եղել, սակայն հավատում եմ իմ թիմին»,- 46-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում  AS.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում