ՊՍԺ-ի կիսապաշտպանը չի մասնակցի «Բարսելոնայի» հետ խաղին

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Տյագո Մոտտան չի մասնակցելու «Բարսելոնայի» դեմ կայանալիք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպմանը:

Այդ մասին նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է փարիզցիների գլխավոր մարզիչ Ունաի Էմերին,- հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

34-ամյա ֆուտբոլիստը վնասվածք ունի: Կատալոնական ակումբի նախկին խաղացողը որակազրկման պատճառով բաց էր թողել նաև այդ թիմերի առաջին մրցավեճը:

«Բարսելոնա» – ՊՍԺ խաղը կկայանա այսօր և կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում