«Ֆիորենտինան» ընդունել է Բերնարդեսկիի տրանսֆերը վաճառելու առաջարկը

«Ինտերը» մոտ է «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկիի տրանսֆերը գնելուն:

«Football Italia»-ն տեղեկացնում է, որ իտալական ակումբները պայմանավորվածության են հասել 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ: Գործարքը կկազմի 40 միլիոն եվրո: «Ներաձուրիին» մնում է իտալացու հետ համաձայնեցնել անձնական պայմանագրի պայմանները:

Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում Բերնարդեսկին մասնակցել է 24 խաղի, դարձել է 10 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում