«Ռոման» պայմանավորվել է 40-միլիոնանոց տրանսֆերի շուրջ

Իտալական «Ռոման» ու «Ատալանտան» պայմանավորվել են վերջինիս կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեյի տրանսֆերի շուրջ: «Գայլերը» համաձայնել են վճարել բերգամոցիների պահանջած 40 միլիոն եվրոն:

Այնուամենայնիվ գործարքը կարող է խափանվել: 19-ամյա իվուարցու գործակալը դեմ է, որ իր հաճախորդը տեղափոխվի «Ռոմա»: Նա կարծում է, որ Կեսիեն կարող է ավելի գայթակղիչ առաջարկ ստանալ անգլիական ակումբներից, որոնց թվում առավել հետաքրքրված է «Չելսին»: Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն:

Ա Սերիայի ընթացիկ խաղարկության 21 խաղում Կեսիեն դարձել է 6 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում