Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մարտական կազմով մեկնել է Թուրքիա

Ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքի ավարտից անմիջապես հետո ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ստամբուլ, որտեղ մարտի 9-14-ը մասնակցելու է միջազգային ավանդական հեղինակավոր մրցաշարի:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը, որի համար հավաքականի ղեկի առջև սա առաջին միջազգային փորձությունն է, ընտրանին համալրել է ուժեղագույն կազմով,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Թուրքիա են մեկնել՝ 57 կգ քաշային կարգ՝ Գարիկ Բարսեղյան, 61 կգ՝ Վոլոդյա Ֆրանգուլյան, 65 կգ՝ Նարեկ Սիրունյան, 70 կգ՝ Վալտեր Մարգարյան, 74 կգ՝ Գրիգոր Գրիգորյան եւ Վարուժան Կոջոյան, 86 կգ՝ Վահե Թամրազյան, 97 կգ՝ Գեորգի Կետոեւ եւ Շամիր Աթյան, 125 կգ՝ Անդրանիկ Գալստյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում