Մարմնամարզիկները ժամանել են Դոհա

Մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականը Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ այս գիշեր մեկնել է Քաթար,- գրում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Հայ մարմնամարզիկները մարտի 9-20-ը Դոհայում ուսումնամարզական հավաք կանցկացնեն: Այնուհետև, հավաքականը մարտի 20-25-ը տեղում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության փուլին:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը թիմի կազմում ընդգրկել է 4 մարմնամարզիկի: Նրանք են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Թովմասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում